Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/252

Այս էջը հաստատված է

Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը

ահա

Շարել է նժույգի սանձին — մխրճված մատների

մասեր.

475 Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի

վահան,

Մի ասպետ փաթաթել էր մեջքին մի տրցակ կանացի

մազեր:

Անցնում են, անցնում են անվերջ, գնում են

շարքերով անծիր,

Կմախքե նժույգներ նստած, զրահներ հագած

մահաշունչ.

Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են

Եղեռնի հնձից,

480 Մանգաղի ու բահի փոխարեն հրազեն առած ու

դաշույն:

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ

շքերթի միջում

Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի

նժույգ —

Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի

զույգ:

485 Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև

մազեր,

Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ

փառահեղ,

Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն

ասես,

Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել:—