Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/253

Այս էջը հաստատված է

Իր խրոխտ դեմքին հակառակ, հակառակ առնական

տեսքին՝

490 Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ,

լորձունքոտ երգեր.—

Մենք լսում էինք զարմացած, նայելով տոնական

կրծքին,

Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու

իջնում է ներքև:

Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու

կրկին,—

495 Տեսնելով հրաշքն այս ցնցող — ա՜հ, մենք նո՛ր

հասկացանք նրա

Ինքնագոհ ժպիտը — և խուլ, կաղկանձող թախիծը

երգի...

«— Հըդահյու՜ն, Հըդահյու՜ն, Հըդահյու՜ն»— երգում

էր նստուկով նա իր,

Խառնելով կանչին այդ — մահու հառաչանք, ատամի

կրճտոց,—

Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի

ու խոր,

500 Եվ երկինք էր հասնում այնտեղից տագնապով
բարձրացող մի բոց:
Անտառից, խարույկի պես մեծ, շառայլ էր նետում

դեպի վեր

Կարմրավուն, արնագույն մի բոց՝ այրելով հոնքերը

լուսնի,

Եվ լսվում էին այնտեղից սուլոցներ, օգնության

ճիչեր,

Ծառերի ճարճատյուն, հեկեկանք, քրքինջներ վայրի

ու դժնի։