Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

505 Եվ որքան գնում — ավելի ահեղ էր դառնում

անտառից

Բարձրացող աղմուկն ահավոր, հեկեկանքը՝

աստղերին հասնող.

Ցերեկի պես լույս էր արդեն անտառից բարձրացող

հրից,

Իսկ թափորը ձգվում էր էլի, ողողված շառայլով այդ

նոր։

Թափորի մի ծայրը արդեն հասել էր բլրի գագաթին,
510 Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորը — անվե՜րջ,

անընդհա՛տ,—

Եվ անցնում էին մեր դեմից, դեռ անցնում էին

մահատիպ,

Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիվ մի

ընթացք:

Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին

այդ հորդ,

Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար

անցնող.—

515 Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից

նախորդ,

Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն,

կամ մի ծով:

Դժվար էր արդեն տարբերել նրանցից մեկին

մյուսից.

Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին

ծեր.

Միևնույն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՛

ուսից

520 Կախված էր զե՛նքը միևնույն,— և արդեն չկային

անձեր: