Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Այս էջը հաստատված է

Բայց հանկարծ ամբոխի մեջ այդ, հորձանքում այդ

բութ ու անդեմ,

Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր անրդե

կոշմարի —

Մենք տեսանք կերպարանք երկու,— և պատեց մեզ

վիշտ մի անդեղ,

Եվ կարծես վերացանք մենք մի պահ այդ արյան ու

տենդի աշխարհից:

325 Գնում էր թափորի միջից մի արձան կարծես

մարմարե.

Հասակը բարձր. քարե աչքերում թախիծ ու կորով.
Իր քարե շրթերով նա անկապ մի երգ էր փորձում

բարբառել,

Երևում էր, որ Մա՛հն էր տեսել և Սարսափը նա իր

աչքերով։—

Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այն —

այնքան

330 Հարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ

նայողին.

Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր

արդեն խելագար,

Եվ ահից հանկարծ քարացել՝ կորցըրած թե՛ հույս,

թե՛ ուղի:

Նա ոչ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով

տարված՝

Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի

ուժին.

335 Երբեմն ցնցում էր Նրան անհաղորդ, ներքին մի

հարված —

Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝

լուսնոտի պես ուշիմ