Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/259

Այս էջը հաստատված է

Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի

մեծ զոհ,

Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ

սեղանին»...

585 Եվ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր

բանալով,—

Մինչ մռայլ թափորին ձուլված, ոտքերով բոբիկ,

արնաքամ

Հեռացան գուսաններն այն վսեմ՝ խելագար խնդալով

ու լալով...


Զ


Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
590 Այն շեփորը ձայնով չարագույժ,— և գնում էր

թափորը վերև,

Անցնում էր անվերջ՝ ողողված արնագույն ցոլքերով

լուսնի,

Եվ գնում էին արդեն մերկ մանուկներ, կանայք և

ծերեր։

Անցել էր արդեն թափորի՝ գլխավոր հոսանքը

ամբողջ,

Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
595 Որտեղից երկինք էր հասնում արդեն ալ, արնագույն

մի բոց,—

Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էր —

անվե՜րջ ու անթիվ։

Ներքևում անտառը արդեն ճարճատում էր հրով

ընդհանուր,

Երկինք էր բարձրանում այնտեղից արդեն նո՛ր մի,

ընդհանուր հրդեհ,