Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Այս էջը հաստատված է

Մերթ թվում էր, թե դա — կրակե մի մարդ է`

բռունցքը սեղմած,

Որ բռնել է սեղմած բռունցքում — մի փոքրիկ

եռագույն դրոշ:

645 Բայց հաջորդ վայրկյանին արդեն փոխվում էր

տեսքը նրա,

Եվ ահա — գահի վրա նույն — մի գայլի գլխով

վարդապետ,

Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա —
Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՛ խաչ է, թե՛

գունդ է, թե՛ նետ

Փոխվում էր ապա նաև այդ կերպարանքը հանկարծ.

նրա տեղ՝

650 Երևում էր դեղին մի կատու աչքերում կրակներ

ահի,—

Եվ թվում էր, թե դեմքը նա իր — ոսկեկար քողով է

պատել,

Եվ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ։
 
նստած էր ոսկյա իր գահին կրակե Արքան այդ ահեղ.
Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու

մռայլ,—

Եվ շուրջը նրա խարույկի, բոլորած մի պար

խելահեղ,

Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն

դիվահար։

Խարույկին ամենից մոտիկ, բոլորած շրջանն

առաջին,

Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն

ճիվաղ,—