Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, Նման

բառաչի,

660 Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք

ու վախ:

Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում

հանդիպած

Խարույկի պահապանը գաճաճ և գուսանը ապա

ռազմատենչ․

Պարում էր վարդապետը պարթև շերեփը շրթերին

հպած,

Եվ բոլոր ասպետնե՛րն ապա՝ աչքերում մոլուցք մի

անշեջ

663 Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ

շուրջպարի

Առնելով հարթավայրն ամբողջ, չարագույժ բոցերի

ներքո,

Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խավարից՛
Մի ամբողջ ժողովուրդ էր պարում եղկելի ճիչով

ու երգով։

Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր

հաշմանդամ,

670 Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու

ճիչով,

Թռչկոտում էին ու պարում,— ցատկոտում էր կարծես

մի անտառ,—

Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող

անտառի միջով

Հրղահյուն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՞ւն ոռնում էր

ամբոխը մոլի,

Կարկառած ձեոներր վերև, կամ դիմացը դեղին

Արքային,—