Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է

73 Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր

մարդակերպ հոլի,

Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ Արքայի

գահին։

Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր

նետեց

Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ

սրբազան.—

Եվ ամբոխը խռպոտ ճիչերով,ոռնոցով նրան

հետևեց—

680 Բարձրացավ գանգերի մի բուրրգ և բուրգը աստղերին

հասավ...

Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի, մշուշում, բռնած

խոլապար

Թռչկոտում էին ու պարում ավերված քաղաքներ ու

շեներ,—

Եվ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով,

խոլաբար՝

Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և

շներ...

685 Եվ արդեն ոսկյա իր գահից բարձրացած բլուրի վրա՝
Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման

մորուքով,—

Եվ փողի նման լեգենդար՝ մահագույժ շեփորը նրա
Կանչում էր,կանչում էր նրանց — դեպի նոր մի

մեռյալ Երիքով...

Է


Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք

փախանք,