Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

690 Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ

մի ուրիշ

Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման

աղաղակ․

Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու

սրից:

Խավար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած

խավարում,

Կմախքներ էին կարծես սև, որ պարզած ոսկորե

ձեռներ—

695 Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում,
Եվ մահվան սառնություն բուրում, ինչպես վեր ելած

մեռելներ

Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք

շշնջում,

Կամ կարծես օգնություն հայցում մոտեցող սրից ու

հրից,—

Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչյուն,
700 Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և

Արյան բլուրից:

Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով

այդ խավար.

Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն

ձեռներ —

Մեզ թվում էին մի գալիք ահռելի սպանդի համար
Հանրային դամբանից ելած, հարություն առած

մեռելներ։

705 Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման

քարերի,

Ծառերի ճյուղքերը՝ կանանց մատների նման

գալարուն