Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/267

Այս էջը հաստատված է

Չանգռոտում էին, արնոտում մեր դեմքերը,— և հին

դարերից

Նախամա՛րդն էր արդեն արշավում՝ աչքերում

մոլուցք ու արյուն:

Ժամանակը ե՛տ էր թռչում արդեն խուլ աշխարհի

վրայով.

710 Մարդակերպ Կապի՛կն էր արդեն արշավում

հետքերից մեր նորից,—

Եվ լուսինը, անզոր ժպիտով ծառերի արանքից

նայող.

Մեզ թվում էր բարի մի աստված, որ փրկում է ջրից

ու հրից...

Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի

միջով,

Եվ ամեն ծառի ետևից մեզ նայում էր արդեն մի

հրեշ,

715 Մեզ արդեն ագռա՛վն էր ծաղրում իր լացի նման

քրքիջով,

Եվ ամեն մի շրշյուն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ

ու վրեժ:

Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ

տարիներ,

Կամ դարե՜ր էինք կուտակել՝ սերունդից—սերունդ

կրելով,—

Եվ գունատ ցոլքերը լուսնի մեզ թվում էին փերիներ.
720 Արյունռուշտ, չարա՛չք փերիներ՝ մարդու միս ու

արյուն սիրող։—

Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից

խելագար, անհույս,

Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու

հավատ,—