Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/27

Այս էջը հաստատված է

Այդ մարմաջից..․ թեկուզ... թեկուզ...
Ապագայում գուցե ցավեմ,
55 Քանզի դա և՛ հեշտ էր, և՛ պարզ,
Ե՛վ անվնաս, և շահավետ...)

Մեր շուրջը, տե՛ս, ինչքա՜ն դեմքեր,
Ինչքա՜ն մարդիկ՝ շեփոր առած,
Երգում են գործ, երգում են տեմպ,
60 Երգում երգեր բարձրաշառաչ։—
Երգում է, տե՛ս, գիշեր ու զոր,
Պոետների մի ողջ բանակ,
Սակայն երգեր քիչ կան այսօր,
Այլ կա հաճախ թուղթ ու թանաք։

65 Մե՜ծ է այսօր բանակը մեր.
Թե բոլորիս քշեն զինվոր՝
Կառնենք գյուղեր ու քաղաքներ,—
Բայց երգեր ենք գրում այսօր։
Երգում ենք սեր, երգում ենք մահ,
70 Երգում պայքար ու աշխատանք,
Մեր երգերում, սակայն, չկա
Այսօր ո՛չ սեր, ո՛չ խոհ, ո՛չ կյանք։—

Ի՛նչ են մեր մեծ դարի հանդեպ
Երգերը մեր թոթովախոս...
75 Մենք, որ մի նոր կյանք ենք կանգնել,
Չունենք երգեր հատու ու խոր։
Ինչ գրել ենք մինչև հիմա՝
Եղել է լոկ առաջաբան
Մի վիթխարի երգի համար,
80 Որ գալու է, բայց դեռ չկա։

Չհավատա՛ս դու ինքնագոհ
Պոետներին մեր այն բազում,