Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/275

Այս էջը հաստատված է

Թիթեղե է դեռ սուրը իրա —
Եթե... չշարժե... այս... զրահապատը —
Երևանի վրա..․
150 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Որոշված էր։— Ինչպես վայրկենական քնից
Կամ երազից զարթնած — ցնցեց նա իրեն,
Բարձրացավ զրահապատը, իր օրագիրն հանեց,
Պոկեց մաքուր մի թերթ — և գրեց.
150 «Երևան: Հույժ կարևոր»:— Զարմանալի հանդարտ

էր։—

«Ռազմական նախարարին: Անհապաղ:—
«Վարդան Զորավարը» հանում է թղթե սաղավարտը
Եվ դառնում է իսկական զրահապատ»:
1933. IV. 11 — 12