Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Այս էջը հաստատված է


ԳԱԼԻՔԻ ՈՐՄՆԱԴԻՐՆԵՐԸ

         

Հարվածայիններին


Նրանք գալիս են գյուղերից ու քաղաքներից․
Գալիս են հանքերից,
Գործարաններից,
Գալիս են երկրի հեռավոր ծայրերից,
5 Գալիս են բոլոր վայրերից.—
Ղեկավարի կանչին, սերունդների կոչին
Գալիս են նրանք հազարներով,
Աշխատանքի այս մեծ զորակոչին
Գալիս են երկաթյա
10 Շարքերով։

Անտառների նման հոծ ու խիտ,
Օվկիանի հախուռն ալիքների նման,
Գրոհելով մի նոր, մի կամքավո՛ր ուղի,
Որ պայքարի բոցում ամրանում է հիմա,—
15 Ընդդեմ քամո՛ւն, հողմի՛ն, ընդդեմ հազա՜ր տարի
Այս ափերին խփող մակընթացության —
Ահա ելած մարտի մի վիթխարի՝
Ընթանում են հանդուգն մի վեհությամբ:

Այնտեղ, այս ուժերի
20 Ջրաբաշխման կետում,
Ակունքներում այս բարձր ոգևորության,
Ուր վերջանում է մշուշը տարիների,