ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐ
Նրանք ելնում էին առավոտվա ծեգին
Երբ արևը նոր էր բարձրանում,
Եվ մինչև մայրամուտ, մինչև իրիկուն
Իրենց սերմը ցանում
5
Վախվըխելով, աչքերը կարիքին,
Բնության ու Մարդու դավերին բյո՛ւր,
Գերի թշնամական Տարերքին,
Գերի շահագործող Մարդո՛ւն։
«Եհե՜— եհե՜— եհե՜,
10
«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...
«Օրհնյա՜լ է Աստված»—
Աշխատի՛ր, վարի՛ր օրնիբուն.
«Բարձրյա՜լ է Աստված» —
Բերքը տանուտերի՛ն տուր.
«Գովյա՜լ է Աստված» —
Մնացածը տուր զոռբային.
«Տե՜ր, փա՛ռքդ շատ» —
Նստի՛ր՝ աչքդ մահի...