Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է

Հարուստ Հովասափը,
50 Կոլոտ Բաղդասարը,
Ռես Մնոն...

«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...

«Եհե՜—եհե՜—եհե՜,—
55 «Տե՜ր, փա՛ռքդ շատ»...

Արտը՝ հնձած կիսատ,
Անասունը տրաքեց շոգից,
Իսկ հարուստ Հովասափը
Գնաց բողոքի...
60 էգուց ռեսը կգա,
Կխլի հողը,
Հովասափը կգա —
Կուզի փողը...
Կնկնես ոտը ռեսի,
65 Կլիզես գետինը,
Կտանեն տանդ քուրսին —
Կոռնա կինդ...
Գութ կաղերսես ռեսից,
Որ թողնի քեզ տանըդ —
70 Եվ արևառ վզիդ
Կիջնի խարազանը..․

«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...

«Օրհնյա՜լ է Աստված» —
75 Ապրել ես պապեպապ
Այսպես․..
«Բարձրյա՜լ է Աստված» —