Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/286

Այս էջը հաստատված է

105 Ե՛վ սով, և՛ մահ, և՛ արյուն
Աչքերում...

Ու՞ր էր տանում մոխիրե
ճանապարհը քեզ.—
Մինչև սարը դիմացի,
110 Նո՛ւյն աշխարհը կեզ,
Ուր նո՛ւյն արևն էր կիզող,
Սև ու անուրախ,—
Օ՜, կապարե հորիզոն
Դաշտերի վրա...

115 Գնա՛, որքան կամենաս —
Նո՛ւյն աշխարհն է գորշ.
Ո՛չ մի ընկեր—բարեկամ,
Եվ n՛չ մի գրոշ.
Նո՛ւյն ուղին է մոխիրե,
120 Նո՛ւյն աշխարհը մութ,
Նո՛ւյն հորիզոնը հրե,
Նո՛ւյն մարդիկ անգութ...

Հենակներով ոսկորե,
Ուսին մի մաղախ,
125 Սովն էր շրջում ու թակում
Խուղերը խաղաղ։
— Դռներդ բա՛ց, ո՜վ հողի
Աշխատավոր խե՛ղճ.
Միևնույնն է՝ երթիկից
130 Կմտնեմ ներս։—
Լուսամուտի՛ց կմտնեմ,
Վարից ու վերի՛ց,
Դռնատակի՛ց կմտնեմ,
Պատի ճեղքերի՛ց»...