Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/287

Այս էջը հաստատված է

135 Եվ մտնում էր Սովը ներս,
Որ դուրս չգա էլ հա՛ր...

«Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜,
«Հո՜ո՜, ե՛զը ջան»...

«Օրհնյա՜լ է Աստված»,
140 «Բարձրյա՜լ է Աստված» —
Մեռնում էիր դու սովից՝
Աչքդ մնում էր բաց։—

Եվ որպեսզի դագաղում
Չմնար աչքդ բաց —
145 Դնում էին աչքերիդ
Մի կտոր հաց:

Չէր կշտանում սակայն քո
Աչքը հացով այդ,
Եվ քեզ թաղում էին՝ բաց
150 Աչքերով անթարթ։—

Եվ շիրիմի վրա քո
Գրում էր ապա
Մահը՝ ոսկրոտ իր ձեռքով՝
Մի քանի բառ.

«Աստ հողագործը հանգչի,
Մաճկալը չարքաշ,
Որ մինչև մահ վաստակեց,
Բայց ո՛չ մի անգամ

Կուշտ չկերավ իր օրում,
160 Աչքը մնաց հացին,—
Եվ մեռնելիս՝ դագաղում՝
Սովից՝ աչքը բա՛ց էր»․..