Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/289

Այս էջը հաստատված է

Նա ալ նժույգ նստած
Համբավաբե՛ր էր․
Եկավ ինքնավստահ
Կարմիր նոյեմբե՛րին․
195 Քաղաքներից եկավ
Հեռու Հյուսիսի,
Դեն շպրտեց չարկամ,
Հիմար Հիսուսին։

Եվ Հիսուսի հետ այն
200 Մգլած ու դեղին —
Նա դաշտերից քշեց
Ոսոխներին հողի․
Կանգնեց՝ պողպատ հագին,
Հզոր ու անահ,—
205 Եվ «Բարձրյալի» տակից
Ելավ քահանան․․․

Ռես Մնոյի հետքից
Ելավ քահանան,
Հողը խաչակնքեց,
210 Որ անբերրի մնա,—
Ուզեց վերջին անգամ,
Կյանքը խռովել —
Երգեց, արյունակամ,
Մահվան հորովել...

215 Վերջին ե՛րգն էր նրա,
Վերջին ե՛րգն էր․
Բնում խեղդեց նրան
Մեր ջղուտ ձեռքը․
Սրբեց նրանց աշխարհից,
220 Մեր ջղուտ ձեռքը,—