Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/294

Այս էջը հաստատված է

Գ


О, Հոկտեմբե՛ր դու ազատարար,
Որ ջրերի պես ելած հորդուն՝
Կյանքի լորձունքը քշեցիր դուրս
20 Եվ բերիր մեզ կյանք մի անարատ,—
Եվ բերիր մեզ կյանք մի լուսառատ,
Որով հրկիզված՝ ահա անդուլ
Ե՛վ պայքարում ենք, և՛ իրար կերտում
Օր բեղմնավորող և օր խնդուն։

Դ


25 Դեռ պայքարներ կան մեր դեմ անդուլ,
Դեռ փոթորիկներ մեծադժվար,
Սակայն արևը այսօրվա վառ
էլ չի հանդգնի բերելու վար
Երկնակամարից մեր խնդավառ
30 Եվ ո՛չ մի ոսոխ ձեռքերով չար։—
Օ՜, ընդունակ ենք պահելու հար
Մենք մեր արևը արևափայլ։

Ե


Այն մենք վառել ենք մեր գլխին հար
Ձեռքերով մեր ձիգ ու ջլապինդ,
35 Պայքարներով ենք վառել դժվար
Եվ գրոհներով մեծաշռինդ։
Այսօր վառում է նա արդեն խինդ
Եվ մեր աշխարհում անծայրածիր
Փռում է հունձքի գանձեր անծիր՝
40 Ե՛վ արվեստ, և՛ երգ, և՛ բերք, և՛ միրգ․․․