Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է

ԻԷ


О՜, խնդությո՛ւն խեղճ՝ առանց առթի,
210 Օ՜, ուրախությո՛ւն ռամիկ մարդի,
Օ՜, խաղող՝ քաղած վերջի՛ն հերթին,
Օ՜, գինի՝ քամած վերջին որթից,
Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում,
215 Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում...

ԻԸ


Օ, ճարտար ճորտե՛ր, ապրել եք դուք
Խարխուլ խուղերում անծածկ, անդուռ.
Կամ քաղաքների պարսպից դուրս
220 Խուլ քարայրներում այն ժայռակուռ.
Արդար վաստակով ձեր ծանր ու սուրբ,
Քրտինքով անգին, տքնությամբ լուռ․—
Եվ երգել եք ձեր երգերը հուր
Բարբառով վճիտ, հանգով մաքուր —

ԻԹ


225 Ասում եմ ես գովք ապա արդար
Անտունիների՛ն տխրաբարբառ,
Շրջիկ տաղերին, որ դարեդար
Երգել են հողե մեր գյուղերում,
Կամ քարաքանդակ քաղաքներում —
210 Այդ քաղաքների խուլ տներում,
Սիրելիների սիրուց եռուն՝
Իրենց հայրենի խուղից հեռու․․․