Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

Լ


0՜, ճարտար ճորտե՛ր,— մեր քերթության
Աղբյուրնե՛ր մաքուր,— դո՛ւք, ոսկեձա՛յն,
235 Որ կարկաչելով հասած մինչ լայն
Մեր հորձանուտը տաղերգական,
Ձուլվելով երգին հովնաթանյան
Եվ սայաթնովյան խաղերին ա՛յն
եղել եք ակո՛ւնքը իսկական
240 Մեր նո՜ր արվեստի քերթողական...

ԼԱ


Օ՜, ձեզանի՛ց են սկիզբ առել
Մեր ժողովրդի երգերն հրե,
Մեր աշուղների այն հանճարեղ
Երգերը ոսկուն, որպես արև.
245 Եվ ձեզանի՛ց է ապա սերել
Այն քերթությունը, որ դեռ երեկ
Լոռու տաղերգուն մեր արդարև
Դարձրեց պայծառ, ինչպես բյուրեղ: —

ԼԲ


Ապա տխրադեմ եկան հանդես
250 Երգիչներ տխուր ու մոխրագես,
Երգեցին տաղեր տխրահանդես,
Այնպե՜ս մեղմաձայն, տխո՜ւր այնպես,—
Մինչ հանդես եկա նվաստս — ե՛ս,
Եվ՝ վառված հրով աշխարհի կեզ՝
225 Երգեցի երգեր և՛ բորբ, և՛ թեժ,
Տաղեր հողմաձայն ու փրփրադեզ: