Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/306

Այս էջը հաստատված է

ԼԹ


305 Փա՜ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին
310 Շաղում է շողեր անմարելի,
Որ ճորտության մեջ հեծող գերին
Դառնա իր բախտի տերը վերին։—

Խ


Օ, դու՛ք, հեռավոր եղբայրներ ի՛մ,
Քերթողնե՛ր գեղջուկ հայրենների,
315 Երգասան ճորտեր՝ մտքով գերի
Ձեր ժամանակվա օրենքների,—
Ահա՛ բարբառը ձեր երգերի,
Հասած մինչև ինձ՝ իմ ձեռքերից
Անցած նորանոր երգիչների —
320 Հորդու՜մ է արդեն իր ափերից․․․

ԽԱ


Օ՜, ճարտար ճորտե՛ր, եթե դարեր
Ճորտությունն անգամ այն անարև
Չխեղդեց բարբառն այս հանճարեղ,
Որ վտակներով բազմաբարև
325 Հասավ մինչև մեր օրն այս հրե —
Ապա արևի ներքո այս մեր,
Ուր չկան տերեր, չկան ճորտեր —
Որքա՜ն հորդառատ պիտի հորդե...