Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/310

Այս էջը հաստատված է

Զ


Կանգնած էր բարդին հնավանդ
Բլուրի վրա հայրենի
Եվ թվում էր հին մի ավանդ՝
Կտակած մեր մեռած հայրերից.
45 Հողմերի դիմաց ահավոր
Նա պահել էր եղկ մի սաղարթ —
Եվ թվում էր սաղարթը մեզ այդ
Ապաստան հողմերից ահահոտ...

է


Եվ ոգին, նայիրյան ոգին,
50 Տատրակի նման թևաթափ,
Ընտանի իր հին մորմոքին,
Հեծում էր իր վիշտը տևական,—
Հեծում էր Տերյանի ձայնով,
Նայիրյան այդ վերջին պոետի,
55 Թե չկա՜ փրկության օր
Աշխարհում մռայլ ու մթին։—

Ը


Թե խավարը պիտի խտանա
Եվ պիտի բարձրանա քամի,
Որ ահեղ մրրիկի նման
60 Մեզ պիտի ոտնատակ անի,
Պիտի պիրկ արմատից հանի
Այս բարդին, որի սաղարթում
Նայիրյան վերջին գուսանի
Ոգին էր ահից թպրտում...