Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/311

Այս էջը հաստատված է

Թ


65 Օ, որքա՜ն էր մեզ հարազատ,
Դարերով պարտված մեր ոգուն,
Որ տեսել էր հազար խարազան,
Բայց կրկին մնացել տոկուն,—
Օ, որքա՜ն էր մեզ հարազատ
70 Այդ ահը, որ դարձած արդեն երգ,
Խարիսխի նման սրբազան
Մեզ պահում էր շղթայված իր հետ...

ժ


Բայց ահ՛ա բարձրացավ մի օր
Այն հողմը — ուրագանն արյունոտ,
75 Սամումի նման ահավոր
Տարածվեց աշխարհի հունով,—
Ոտնատակ արավ աշխարհում
Բյուրավոր քաղաքներ ու շեներ,
Ավերեց երկիրը մեր ողջ
80 Եվ անապատ շինեց...

ԺԱ


Մանգաղի նման մահաբեր
Նա հնձեց օրերում այն սև
Բարձրաբերձ այգեստանը մեր,
Մեր երգի պարտեզը լուսե.—
85 Շարժելով մահու գերանդին՝
Նա հնձեց բերքի նման սուրբ —
Նայիրյան գուսաններ անթիվ,
Եվ ամբո՛ղջ մի անմահ ժողովուրդ․..