Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/313

Այս էջը հաստատված է

ԺԵ


Առաջին անգամ այն օրից,
Երբ վերջին պոետը նայիրյան
115 Իր քնքուշ երգով օրորեց
Ու փայփայեց նրան,—
Առաջին անգամ այն օրից
Նա զգաց կենսատու մի շունչ,
Որ գալիս էր սրբելու նորից
120 Իր սաղարթը մահաբեր փոշուց։—

ԺՋ


Այն օրից, երբ երգով տխրաբառ
Այն պոետը անցավ առհավետ,—
Մեզ երգեց ուրի՜շ հրավեր
Աշխարհի հեռուն հրավառ.
125 Անձրևեց մեր հոգում ամա
Խնդությու՛ն մի անխորտակ ու վեհ —
Եվ ոգին մեր թևաբաց թևեց
Դեպի ա՛յլ ցնորք մի անմահ։

ԺԷ


Մեր ոգին, ոգին նայիրյան,
130 Որ գիտեր լոկ մորմոք ու լաց —
Առաջին անգամ թևաբաց
Սավառնեց աշխարհում համայն,—
Մոռացած իր մորմոքը ունայն,
Իր բույնը թողած այն խեղճ —
135 Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն։—