Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

ՄԻ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


— Իսկ ես ասում եմ — կա՛։—

ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Հերյուրա՛նք է։— Գիտե՞նք այդ պարոնին...
— Հեռացրե՛ք նրան...

ՆՈԻՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


— Սխալվո՛ւմ եք.— ես ի՛նքս
Ճանաչում եմ նրան.— նա իրավո՛ւք ունի...

ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Ո՞վ ասողը, ո՞վ... Հեռացրե՛ք դրան...
— Զրպարտո՛ւմ ես։— Ստո՛ւմ ես։—

ՄԻ ԱՅԼ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


            Օ՞, վկա՛ է երկինքը՝
Ճի՛շտ է ասում հերոսը...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


      Օ՜, չլինի՞
Հենց դու է՛լ ես հերոս մի այդպիսի...

Դահլիճում ծիծաղ:


ՆՈԻՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


Հանդիսական այրե՛ր։— Հանդիսականնե՛ր։—
Թույլ տվեք ինձ՝ ասեմ ես հերոսի մասին...

ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Հարկավոր չի՛։— Կորչի՛։— Մենք չե՛նք ուզում լսել..․