Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է

— Ավելորդ է։— Իզո՛ւր է։— Հերյուրա՛նք է։—

ՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ


— Չէ՛, կա՛ն:—

Կարելի՞ է խոսել։—
Դահլիճում նստած բոլոր հանդիսականները շրջվում են դեպի ձայնը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Նույն հանգիստ, անայլայլ ձայնով:

Խնդրե՛մ, խնդրեմ, ինչու՞ չէ։ Մենք լսում ենք,
Ասե՛ք։
Գուցե այստե՞ղ կգաք։—

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆԸ
Եթե կարելի է՝ կգա՛մ։—
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Բարեհաճեցե՛ք։—

Դահլիճի անկյունից դուրս է գալիս մի տարիքոտ, բայց
առույգ հանդիսական և հաստատուն քայլերով, անցնելով
ամբողջ դահլիճի միջով, քայլում է դեպի բեմը:


ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ
— Ահավասի՛կ հերոսը։ — Նա՛ է, որ կա։—
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Սխալվեցի՛ք, քեռի՛։— Հերոսը դեռ կգա՛։—

Քայլում է դեպի բեմը:
ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հերոսը չի եթե — նրա քեռին է, կամ
— Խաչեղբայրը նրա...— Նա՛ է, որ կա։—
— Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի ասի...
— Հարկավոր չի՛։—