Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/335

Այս էջը հաստատված է

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Դահլիճին:


Հանգստացե՛ք խնդրեմ։— Լռեցե՛ք։

Տարիքոտ հանդիսականին:

Շարունակեցե՛ք խնդրեմ։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Գեղեցի՛կ։—

Եթե անգամ թողնենք ձեռագիրը մի կողմ
Եվ ելնենք երկի բովանդակությունից —
Ապա ասենք պիտի, որ ամբողջը
Աղավաղված է և մեր Վարպետի
Գրվածքների հետ այլ — առընչություն չունի։—
Անհերքելի է այս փաստը։—
Բայց ես այստեղ
Չեմ կամենում խոսել ըստ էության երկար։—
Ես պահանջում եմ լոկ, որ հերոսն ինքը գա,
Ներկայանա ամբողջ դահլիճին —
Եվ կտեսնենք այնժամ, թե տնօրենը մեր
Այդ վիթխարի, այդ բարձր, այդ հանճարեղ
Հերոսի հետ արդյոք ի՞նչպես պիտի վիճի...

Դահլիճում ծիծաղ:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Վերջացրի՞ք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Այո՛։—
Իջնում է բեմից և դահլիճի աղմուկի միջով
վերադառնում է անայլայլ և նստում իր տեղը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսականնե՛ր։—

Մենք լսեցինք արգո անձին ա՛յս,
Որ փորձ արավ մի պահ համոզել մե՛զ,
Թե ինքնակոչ հերոսը հեղինակի գրչի