Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/339

Այս էջը հաստատված է

Ա՜խ, ես պաշտե՜լ եմ միշտ հերոսներին...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


Ձայնդ կտրի՛ր, հիմա՛ր,— Գնա հեքիա՛թ կարդա,
Կամ չափածո վեպեր։—

Ծաղրելով:
Նա չա՜փա՜զա՜նց սիրու՜մ է


Հերոսների մորու՜սը... Իսկ դուք, տիկի՛ն,
Շոկոլա՞դ չեք սիրում... Առեք—կերե՛ք։—

Ցույց է տալիս կոշիկը:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ


Ֆու՛, ինչ կոպի՛տն եք դուք...

ԲԱՄԲ ՁԱՅՆԸ
Դե, կներե՛ք...
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք խնդրեմ, լռեցե՛ք․
Աղմկելով ոչինչ մենք չենք կարող անել։—
Այսպես ուրեմն, մենք
Ծանոթացանք արդեն հանճարեղ
Մեր հերոսի փայլուն պաշտպաններից մեկի
Փաստարկումին անհիմն։— Ինչպես տեսաք՝
Այս տիպարները մեր հեղինակին
Ուզում են դուրս բերել մի տեսակ
Կեղծ — դասական գրող, որ «Օթելլո» կամ «Քին»
Պիեսների նման «հերոսական»
Գրվածքներ է գրում... Օ, ո՞ր, օ, ո՞ր
Հանդիսականն այստեղ
Կարող է հավատալ զրպարտանքի նման․
Այնինչ, անհերքելի փա՛ստ է,
Որ գործերում մեր մեծ Վարպետի
Նման երկեր չկան։—