Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/363

Այս էջը հաստատված է

Հիմա — Պյերո։—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Պյերո՛ն,—
Մի իսկակա՞ն Պյերո։

Երբ դեռ Տրովադի
Կռիվն էր գնում,—
Թղթե սաղավա՛րտ էր
Նա գլխին կրում,—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր այսօրվա Պյերո՛ն․․․

Իսկ այսօր արդեն,
Այդ նո՛ւյն սաղավարտով
Նա ավելորդ մա՛րդ է,
Ընդմիջումի հերոս,—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր ողբալի՜ Պյերոն․․․
    Երիտասարդի երգելու ժամանակ հանդիսականները
    հետզհետե համակվում են երգի զվարթ ռիթմով, և
    վերջում համարյա ամբողջ դահլիճը ձայնակցում է
                      նրան.—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր ողբալի՜ Պյերոն․․․