Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/364

Այս էջը հաստատված է

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հերոսին։


Անտրակտը վերջացա՛վ։—
       Դառնալով բեմի կողմը։—
Վարագույրը բա՛ց։—

ՀԵՐՈՍԸ


     Կախվելով վարագույրի եզրերից։
Կա՜ց, կա՜ց, կա՜ց...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հաստատ, անհողդողդ։—


   Վարագույրը բա՛ց։—

Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո բացվում է վարագույրը, և Հերոսը, որ հուսահատորեն կառչել է վարագույրի եզրերից, ընկնում է հատակին։— Բեմի վրա, շարժվելով աջից դեպի ձախ, առաջանում է Առաջնորդի բանակը, որ, չնկատելով Հերոսին, ոտնատակ է անում նրան,— և սկսվում է Հանճարեղ Հեղինակի ետմահու թատերգության վերջին, վճռական արարը։—
Սկսված է․— 1929 ապրիլի 29-ին, Թիֆլիսում․
ավարտված է․— 1933 հունիսի 18-ին, Նորքում։—