Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/366

Այս էջը հաստատված է

Բ


Մեզ բոլորիս համար սահմանված է վերուստ
Մի քնքշաբույր գարուն անվերադարձ
Երբ յուրաքանչյուր վայրկյանը և՛ գյուտ է, և՛

կորուստ,

20 Ե՛վ դաշտ է արևանիստ, և՛ խավարով հղի մի

անտառ։—

Եվ դո՛ւ, որ մտնելու ես արևային քո դաշտը՝
Քաղելու վարդեր ու մանուշակներ —
Փա՜ռք քեզ, եթե լինես քո օրերի հետ դաշն
Եվ օրերիդ հանդեպ երկաթյա քղանցք չհագնես...
25 Եթե երիտասարդ լինես ո՛չ միայն սրտով քո,
Ո՛չ միայն մարմնով և ոգու անգիտությամբ,
Այլև յուրաքանչյուր քայլափոխիդ քո հետքով
Ժամանա՛կը քայլե և ողջունե քո երթը՝

խնդությամբ։—

Որովհետև որքան էչ գարունըդ հուրհուրա
30 Եվ դափնիներ ցանե ճանապարհիդ անցած —
Պարտավոր ես, ո՜վ երիտասարդ, դու ինքդ նրան
Ոսկեզօծել սիրով անագորույն և ընթացքով

պայծառ․․․

Գ


Ուրեմն քայլի՛ր թեթևաքայլ քո դաշտով գարնանային
Եվ թո՛ղ գարունը քայլե քո հետքերով,
35 Եվ անվախ դու, ո՜վ երիտասարդ, ապագային նայիր՝
Վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո։