Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

Եվ վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո՝
Կարո՞ղ ես չզգալ դու, որ հետզհետե
Հանձնվում է քեզ կյանքը — և դու
10 Պարտավոր ես քո հաղթ ուսերից այն գետին

չնետել։—

Որովհետև կամո՛ւրջ է քո սերը և ո՛չ երբեք եզերք,
Եվ վարդերը սիրույդ մարգագետնի խոստումներ են

ունայն —

Եթե սերը հողե ընկերուհուդ չդառնա ցոլքը սեգ
Այն վիթխարի ու վսեմ ադամանդի, որ տալիս է
մեզ կյանք․․․

1933. II 24