Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/369

Այս էջը հաստատված է

Եվ որքա՜ն դեռ, որքա՜ն դեռ ջանքեր են հարկավոր,
Եվ որքա՜ն տքնություն ու անկարելի խոյանք,
Որ պարտեզի յուրաքանչյուր բուռ հողը դառնա

արգասավոր

20 Եվ երջանիկ դառնա մեր կյանքը․․․
Քայլերով երկաթյա և անդրդվելի եկե՛ք ուրեմն, ո՜վ

դուք,

Նե՛րս խուժեք գնդերով խուռներամ այս հին

դարբասներից,

Եվ թող ձեր երթը հսկի ապագայի Ղովտը,
Որ երբե՛ք դուք ետ չնայեք՝ ձեր լեռան կեսին

հասնելիս․․․

25 Որ անխախտ ու հաստատ ընթանաք այս ուղին

անծայրածիր,

Այս ճանապարհը՝ ձեզ ի վերուստ սահմանած,—
Որ այնքա՜ն հոգնությամբ ճաշակած ձեր

հանապազօրյա հացը

Ունայնության սաղմով չդառնանա...
1933․ II 25