Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/371

Այս էջը հաստատված է


ՏԱՂ ՁՈՆՎԱԾ ԽԻԶԱԽ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՆ


Ահավասիկ հագած ուղևորի զգեստ,
Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մաղախ —
Դու գնում ես դեպի հեռուները վսեմ,
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և

Հայացքդ՝ կապույտ ու խաղաղ։—


3 Թե ի՜նչ մաքառումի, կամ ի՜նչ չտեսնըված
Հեքիաթային ու բարձր մեծագործության
Ճանապարհ ես ընտրել,— մեզ կպատմես միայն
Վերադարձիդ, եթե վերադառնաս և ոտքդ չդիպչի

փորձության։—


Եթե վերադառնաս — հայացքներում քո լուրթ
10 Դու կբերես անհո՜ւն հորիզոններ,
Անհայտ հեռուների օվկիաններ կապույտ,
Եվ գետերի ընթացք, և լեռների շղթա, և հողմերի

պտույտ՝ բեղմնավոր ու զորեղ․․․


Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր
Ո՜վ գիտե, ինչպիսի՜ արահետների,
15 Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,
Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ

ու անհատնելի․․․


Եվ քո լեզվի վրա, ճաշակելիքի,
Դու կբերես, ո՜վ գիտե, ինչպիսի՜ քաղցրություններ․․․