Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/372

Այս էջը հաստատված է

Ի՜նչ հյութերով արդյոք դու կլինես լիքը,
20 Եվ որպիսի՜ թույներ կընդունես․․․

Քո ռունգերում անմահ բույրե՜ր դու կբերես,
Որ թերևս և ո՛չ մի մահկանացու
Դեռ չի շնչել կյանքում, որ թերևս
Կենսատու են, կամ, գուցե, մահացու։—

25 Եվ քո ուղևորի արթուն ականջներում
Դու կբերես ձայնե՜ր գերերկրային,
Անապատի ձայներ ու անտառների, ձայներ, որ

թաքնըվում են ու կանչում են հեռուն,

Ե՛վ սողունի ձայներ, և՛ կրիայի․․.

Այս երգս քե՛զ եմ ձոնում, ո՜վ ճանապարհորդ,
30 Ո՜վ անհայտ հորիզոնների զննիչ,—
Ընթացի՛ր, գնա՛ քո ուղին, և լինի թող այն

քարքարոտ,

Անվհատ թո՛ղ լինի ոգիդ և կարոտդ թո՛ղ լինի

աննինջ։—


Հազար կարավանի բեռներից ավելի
Հարուստ կլինի ոգիդ վերադառնալիս,
35 Իբրև բարիք՝ կբերես բաղձանք անբավելի,
Կպարգևես նրանց, որ ցանկացան քեզ մահ և

կորուստ դառնագին...


Իսկ եթե ընկնես ճանապարհիդ և չվերադառնաս,—
Օ՜, մեռնելուց առաջ, վերջի՛ն ժամին,
Քո ռունգերի՛ց, քո սրտի՛ց, քո հետքե՛րից հառնած՝
40 Քեզ կողջունեն օրերդ — և՛ անցյալդ, և՛ ներկադ, և՛

գալիքդ՝ միանգամի՛ց․․․