Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Այս էջը հաստատված է


ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԳՐՔԵՐԻՆ


Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—

Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի —
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
5 Բարբառում են անձուկ ու մտերիմ։
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել —
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե արվեստով գրված, թե անարվեստ։
10 Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,—
Ես սիրում եմ գրքերի աշխարհը
Իմ խոհերի վսեմ այրուձին։—

Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու

գունագեղ,

15 Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև.
Յուրաքանչյո՛ւրն իր մեջ մի աշխարհ է կրում։—
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
20 Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը։
Ուղեկից են դառնում մինչև ի մահ