Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/378

Այս էջը հաստատված է

Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
55 Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ —
Գաղջ՝ շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք։
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
60 Կան զեփյուռի նման, նման քամո՜ւ.
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր։—
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՛վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
65 Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր...
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,—
{{տող|70}Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի։
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու —
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
75 Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագո՛ւմն եմ ես սիրում վերին,
Այս բու՛յլը մշտահոլով։
Եվ այս ամենը՝ մեծ մի դաշնություն կազմած
80 Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ

աշխարհ

Մեր տների փայտյա դարակներում բազմած՝
Ապրում են լո՜ւռ կյանքով և կենդանի են հար։