O՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Եվ այսպես — սիրել ես դու խիզախների՛ն միայն,
50
Եվ մայրական անեզր համբերությամբ —
Քո գաղտնիքները, գանձերը, քո ուժերը նրան
Հանձնել ես ստեղծարար մի գերության...
Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Բայց մարդը, տիրանալով քիչ—քիչ անեզրական
գանձիդ,
55
Այն շինել է շղթա ու կապանք,
Կեղեքելու համար ուրիշների անծիր,
Տվնջական, հանապազօրյա աշխատանքը.—
Եվ նրանք, որ եղել են դաժան ու ամեհի,
Որ ճորտերից շորթել են քո բարիքներն անհուն —
60
Շղթայել են ոգին բնապաշտ և մատնել են մահի՝
Պղծելով և նզովելով քո անունը...
Օ՜, Բնությո՛ւն , օ՜, Մ ա՛յր։—
Եվ հանճարին մարդու, նրա ստեղծարար
Եվ անսահման կարող ձեռքերին,
65
Բաղձանքներին նրա և ըղձերին վարար,
Եվ նրա հանդուգն կրքերին —
Կապանքներ են դրել նրանք բազմապիսի,
Օրենքներ՝ ահով սահմանած —
Պատնեշներ են կանգնել արևներիդ լույսին,
70
Որպեսզի սիրտը քո մեզ չբանաս...
O՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։—
Բայց այժմ վիթխարի և զորավոր ուժեր
Պատերազմի ելած այդ բերդերի դեմ —