Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/387

Այս էջը հաստատված է

Ա՜խ, մոխրանում են օրե՛րը, մոխրանում են

աստղե՛րը, արևնե՜րն են

Կապույտ երկնքներում հանգչում հավերժաբար և

մոխրանում,—

Մոխրանում է գարո՛ւնը, մոխրանում են կանաչ

տերևնե՛րը,

20 Մոխրանում են ծիլե՛րը չծլած, և վարդե՛րը վառման,

և ծաղիկնե՛րն անգամ տխրանուն․․․

Բայց չի մոխրանում հիշատակը... Հիշատակը

արդյոք լույսերի՞ց է,

Լույսերի՞ց է արդյոք նա սերում, թե հուրերից

անշեջ․—

Հիշատակը սերում է գործերից․— հիշատակը

մշուշ է,

Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է

ինքը — անմեռ։

25 Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու

ցոլքը, ո ՛վ հեռացողներ,

Նա ծլում է հաճախ ձեր անցած ճանապարհի

փոշոտ եզրերին,

Ելնելով ձեր շոգ կեսօրին՝ նա իջնում է հետո,

ինչպես ցողը,

Բայց ուրի՜շ վարդերի վրա, իբրև պարգև վերին․․.

Ելնելով ձեզանից, ձեր սրտից, ձեր խոհերից անդուլ,
30 Ելնելով արյունի՛ց անգամ ձեր և ձեր շնչից վերջին —
Հիշատակը ձեզ չի՛ պատկանում, ինչպես որ տողերն

իմ հանդուգն

Օ՜, ինձ չեն պատկանում, թեև ելնում են ահա իմ

գրչից...