Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Այս էջը հաստատված է

Այդպես էլ շողն է արևի ու ցոլքը մեռած աստղերի.—
Հասնում է լույսը նրանց մեզ, բայց վաղու՜ց

մոխրացած են նրանք։—

35 Մոռացությո՛ւն ուրեմն բո՛լոր մեռյալներին,
Եվ փա՜ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան, որ

թողել են կյանքում հիշատակի կրակ...

1933. 11 27