Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

20 Պատրիկների հետ... Հազա՛ր թելերով
Կապված եմ ես այս հսկա պայքարին —
Եվ մաքառումի այս ճանապարհին
Ես ամե՛ն տանջանք տարել եմ սիրով։

Ես դարիս ահեղ փորձության պահուն
25 Ո՛չ միայն հատու երգեր եմ կռել,
Այլ մարտ եմ մղել կյանքի ու մահու,
Որպես մի զինվոր։— Պատրաստ եմ կրել
Ես կրկի՛ն սվին, երբ օրերը գան.
Հազար թելերով քաշում է ներկան
30 Ինձ հորձանուտը իր լուռ պայքարի․—
Իմ բոլո՛ր, բոլո՛ր նյարդերով, որ կան,
Ես կապված եմ իմ վիթխարի դարին։—

Բայց չե՛մ մոռանում ես երբե՛ք, երբե՛ք,
Որ տրված է ինձ մարդկային մի սիրտ,
35 Տրված են սերեր, կարոտներ, կրքեր,
Եվ կա աշխարհում... մի «հիմար լուսին»։—
Վարդե՝ր կան կյանքում, կրքե՜ր կան անանց,
Կան գրքե՜ր, գրքե՜ր հազարաչքանի,
Մրգե՜ր կան հասուն, մարգե՜ր կան կանաչ —
40 Եվ ես աշխարհում ապրում եմ քանի,—
Չե՛մ կարող սիրով, սրտով իմ անհագ,
Զգացմունքներիս հորձանքով բեղուն
Չսիրել կյանքի լիությունն անհաս,
Ամբողջությունը այս բազմազեղուն...

45 Հազար հույզերով հուզում է ներկան
Ու փռում իմ դեմ հուզումների բերք․—
— Ողջո՜ւյն քեզ, կարո՛տ, ու խո՛հ, ու պայքա՛ր,
Ողջո՜ւյն քեզ, կյանքի բազմալեզու ե՛րգ։
Պայծա՜ռ եմ նայում աշխարհին հիմա,
50 Իմաստություն է իմ սրտին իջել․