Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/392

Այս էջը հաստատված է


ՈԻՂԵՐՁ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ


Սիրելի Միքայել Մազմանյանին

Ա


Մեր վարպետները հնուց տուֆ են սիրել ու մարմար,
Շունչ ներշնչող են եղել կարծր քարին ու հողին․—
Մեր վարպետները հնուց երգ են սիրել ու պայքար.
Մահ են բերել անքանքար, բութ ու տխմար

տիրողին.—

5 Ես խոնարհում եմ գլուխս հանճարի առջև ձեր

անճառ,

Ո՛վ վարպետներ, որ տվիք — ձև, կերպարանք մեր

հողին։—

Բ


Քաղաքներ էիք կառուցում, կամուրջներ, բերդեր

ու տներ,

Հոյակապ շենքեր, որ դրին հանճարեղ կնիքն իրենց

վառ

Ողջ ճարտար արվեստի վրա՝ Մասիսից մինչև

Միջագետք,

10 Մեր երկրից մինչև Արևմուտք՝ սնելով գոթականն

անմար..․

Ձեր ձիրքով թողիք աշխարհում դուք անանց և

անջինջ մի հետք

Եվ մնացիք հավիտյան քերթության վարպետներ

անմահ․․․