Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

Եվ ձեր նուրբ քարերի նման՝ բառերս լինեն

սրբատաշ,

Թող ձեր հին շենքերի նման գործերս մնան

անանուն

30 Բայց լինեն դարի արևով և երկրի եղյամով

պատած․․․

Զ


Մի՞թե իմ մեջ է այսօր արթնացել հանճարը ձեր սեգ․
Ե՞ս եմ շառավիղն արդյոք ձեր, ո՜վ հանճարներ

մեր մեռած․

Թո՛ղ հուրհուրա իմ գրքում ձեր ոգու ցոլքը լուսե.
Թո՛ղ երգերում իմ այսօր, խոսքերում իմ — ձեր

ջանքը եռա՛։—

35 Ո՜վ մեր մեռած վարպետներ, իմ թախանձանքը

լսե՛ք.—

Ձեր անմահ կնիքը դրե՛ք — իմ անմար երգերի վրա...