Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

Ուրեմն, ո՛վ գալիքի երգասաննե՛ր,
Որքան էլ վեհ լինի ձեր ներկան —
20 Չմոռանա՛ք, որ դուք պիտի սերմեր ցանեք,
Որ լինեն դարից ձեր — երկար։

Եվ իմացե՛ք ուրեմն, որ ո՛չ մի աշխատանք
Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը.—
Ի սկզբանն էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք,
25 Եվ ջանքին առընթեր էր — երգը։

Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաննե՛ր,
Ձեր ոգու տեգերով զրահավորված՝
Տքնեցե՛ք տքնաջան ու հնչյուններ ցանեք՝
Հերկելով հերկերն անցյալի՝ հանուն գալիք օրվա։—

30 Եվ ասում եմ ահա — ձե՛զ, որ պիտի երգեք՝...
Կարդալով մատյանն այս խորախորհուրդ.—
Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը,—
Եվ ա՛յս է իմ խորհուրդը յոթերորդ...