Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/409

Այս էջը հաստատված է

ԳԻՐՔ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՌՈԻԲԱՅԻՆԵՐ, ԴԻՍՏԻՔՈՍՆԵՐ, ԲԵՅԹԵՐ 1933—1994 ՌՈԻԲԱՅԻՆԵՐ Ա

Այսպես՝ այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն,—
Ախ, դեռ ինչպես ամենատես Իմաստու՛նն է այն ասեք —
Գիշերո՛վ է ելնում որսի այդ թռչունը իմաստուն։



Բ


Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս

կաթսան

Քանի՜–քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես՝ միայն հայեցումով այն ձգտեցին

դատարկել,—

Եվ ոչ միայն հատակն, այլև — մակերե՛սը չտեսան։—