Ի
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծանրանում Մա՛հն է կրկին ոխակալել՝ մռայլ նստած դարանում. Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանա՛կն է
ԻԱ
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ, Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք
Կրկի՛ն ահա հավաքվում են, արյունով ու հրով Կյանքը հրեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառուցի։
ԻԲ
Չի՛ ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ, Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ — մեր մե՛ջ է արդ ու
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան՝ պիտի լոկ Արագացնեն մա՛հն իրենց սև — ու չքանան առհավետ։
ԻԳ
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի։