Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/416

Այս էջը հաստատված է

ԴԻՍՏԻՔՈՍՆԵՐ

Auf, thr Dlchstlchen, frlsch...
GOETHE

I


Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, պայքարի'ր դարիդ

առընթեր,

Բայց քնքշությունըդ երբե՛ք քեզ առաջնորդ չկարգես։—



II


4 Սի՛րտ, քնքշությո՛ւն, սանտիմե՛նտ, — ե՛րգ, և՛ ցնո՛րք,

և թախիծ...

Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու,
Տերյա՛ն։—



III


Երգդ թեթև էր, — ասում ես, — և կյանքդ միայն

դժվարին էր.

Բայց — հավատա՞նք մենք արդյոք, որ «թեթև էր

արվեստդ՝ խնդում»։—



IV


Նուրբ էր արվեստդ, չքնաղ,— բայց — ձեր դարում

հարկավոր էր

Ո՛չ թե սրտի քնքշություն, այլ — ոգու կորո՛վ ու

պայքար։—



V


Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ

կան,