Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Այս էջը հաստատված է

Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր

քերթության։—


VI


Մեր պատմության դառնաշունչ, չար ու խորշակ գիշերում
Ո՞նց է ծաղկել զվարթուն մեր քերթությունն հնամյա։—



VII


Վարժ ու հմուտ վարպետներ, ճորտ հանճարներ

անանուն

Վառ և անմար են պահել մեր քերթությունն

հավիտյան։—



VIII


Երգը այնժա՛մ է միայն քերթողի՛ց իր և դարի՛ց իր

անցնում,

Երբ առընչվում է կյանքին հուր միջուկով իր անանց։—



IX


Ինձ զազրելի՝ է ընդմիշտ այդ խղճուկ, գավառացի

վիպասանը,

Որ տիեզերք է կարծում — իր գավառը խեղճ — և իրե՛ն։—



X


Ո՛չ ակունքները Դելփյան, ո՛չ կախարդանքը Պանի
Չեն հռչակի քեզ պոետ, եթե խորթ է ոգուդ —

առօրյան։—



XI


Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր

լոկ,—

Այժմ կեսօր է արդեն, — ժա՛մ է դառնաս իմաստուն։—