Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/419

Այս էջը հաստատված է


XVIII


Այս պայքարո՛ւմ ստացար դու խոհեր, եռանդ ու

կորով․—

Թե չլիներ այս ամենը — ի՞նչ էիր կյանքում դու հիմա։—



XIX


Ձիրք՝ քեզ Իրա՛նը տվեց, խոսք՝ Նայիրին հնամյա,—
Բայց Հոկտեմբե՛րը կոչեց քեզ հանճարեղ

բանաստեղծ։—



XX


Դո՛ւք դարձրիք ինձ հարուստ, և լցրիք ավյունով հեք

ոգին իմ,

Կյա՛նք, և՛ դաշինք, և՛ խոհեր,— գործ ու պայքար

ընդհանուր։



XXI


Ի՛նչ որ գտնես այս գրքում, ի՛նչ մտածմունք ու

խորհուրդ —

Ողջը հանած համարիր — քո օրերի մատյանից։—



XXII


Քո հանճարո՛վ բարձրացար դու դարից քո, կյանքից,

քեզանի՛ց իսկ․—

Ո՞նց քո ոգին չմեռավ — եղկ ու չնչին Վայմարում։—



XXIII


Երբ փոթորիկը պայթեց — ամպրոպից սարսեց

Իմաստունը․—

Չըմբռնեց, որ քայլ է դա մի — դեպի դաշնությունն իր

ուզած։